Որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ

Զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն։