Վրացական վերջին ստորաբաժանումը դուրս է բերվել Աֆղանստանից

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վերջին վրացական ստորաբաժանումն այսօր դուրս է բերվել այդ երկրից, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակը Աֆղանստանում գործում էր ամերիկյան զորախմբի կազմում՝ վերջին կես տարում պաշտպանելով այստեղ գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայաններից մեկը։

Վրաստանը Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելությանը միացել էր 2004 թվականին։ «Վերջին 17 տարիներին Աֆղանստանում իրականացվող գործողությանը ընդհանուր առմամբ 20 հազար վրացի զինծառայող է մասնակցել, նրանցից 32-ը զոհվել են», - հաղորդում է Վրաստանի հեռուստատեսության առաջին ալիքը։