Բլինքեն. «Հյուսիսային հոսքը» սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, Բեռլին, 23 հունվարի, 2021թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բեռլինում ասել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի գաղափարը ռուսական աշխարհաքաղաքական ծրագիր է, որը սպառնում է Ուկրաինային:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ հանդիպման ավարտին նա ասել է, թե Վաշինգտոնն ամեն ինչ կանի, որ Ռուսաստանը չկարողանա էներգետիկան օգտագործել որպես Ուկրաինայի վրա ազդեցության լծակ:

«Արտգործնախարարը և ես քննարկել ենք նաև այն հարցերը, որոնց շուրջ չունենք համաձայնություն, խոսքը «Հյուսիսային հոսք-2» գազատարի մասին է, մենք համոզված ենք, որ այն սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, Գերմանիան դրա վերաբերյալ այլ տեսակետ ունի, դա նորմալ է, դա ժամանակ առ ժամանակ կարող է պատահել բարեկամների հարաբերություններում»,- ասել է Բլինքենը:

«Մենք երկու կողմերի համար փոխընդունելի որոշում ենք ուզում «Հարավային հոսք-2» ծրագրի հարցում», - արձագանքել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

ԱՄՆ պետական քարտուղարը Բեռլինում մասնակցում է Լիբիայի հարցով միջազգային համաժողովին, նա Գերմանիայից կմեկնի Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան:

Իտալիայում նախատեսվում է «Մեծ քսանի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքը: