Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Նիկոլ Փաշինյանը նաև ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Փաշինյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, փոխվարչապետերի պաշտոնակատարներ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտոնատար այլ ինձինք։