Թուրքիան պլանավորում է Շուշիում հյուպատոսություն բացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում կայացած հանդիպումից հետո ասել է, որ ստորագրված հռչակագրում երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզ է նախանշվել։

«Մենք պլանավորում ենք Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացել: Ինչ վերաբերում է Զանգեզուրյան միջանցքին, ապա դրա բացումը համընդհանուր օգուտներ կբերի տարածաշրջանի երկրներին»,- ասել է Էրդողանը։