«Պատրաստ ենք կատարել բոլոր քայլերը Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները նորմալացնելու համար»․ Էրդողան

«Մենք պատրաստ ենք կատարել բոլոր քայլերը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու համար»,- այսօր Շուշիում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա Հայաստանին կոչ է արել մասնակցել տարածաշրջանային զարգացմանը 6 երկրների ձևաչափի շրջանակներում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի ու Հայաստանի ներգրավմամբ։

Էրդողանն ասել է, թե Թուրքիան թույլ չի տա ղարաբաղյան ողբերգության կրկնությունը, բոլորին կոչ է արել ճանաչել «Ադրբեջանի հաղթանակն ու հրաժարվել արկածախնդրային հույսերից»։