«Մեծ յոթնյակը» Ռուսաստանին կոչ արեց դադարեցնել ապակայունացնող վարքն ու չարամիտ գործողությունները

Բրիտանիայում ավարտվեց աշխարհի տնտեսապես ամենազարգացած ժողովրդավարական յոթ երկրների առաջնորդների գագաթնաժողովը։

Ընդունված հռչակագրում Ռուսաստանին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել հաքերային հարձակումներ կատարողների դեմ, որոնք համակարգչային ծրագրեր են օգտագործում իր երկրի ներսում։ Ռուսաստանին նաև կոչ է արվել հետաքննել քիմիական զենքի օգտագործումն իր տարածքում։

«Ռուսաստանը պետք է դադարեցնի ապակայունացնող վարքն ու չարամիտ գործողությունները», - նշված է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում ընդունված փաստաթղթում։