Հաագայի դատարանի վերաքննիչ ատյանը ուժի մեջ թողեց Ռատկո Մլադիչի ցմահ ազատազրկման դատավճիռը

Հաագայի միջազգային դատարանի վերաքննիչ ատյանը այսօր մերժեց բոսնիացի սերբերի հրամանատար Ռատկո Մլադիչի բողոքը՝ ուժի մեջ թողնելով 79-ամյա նախկին գեներալի ցմահ ազատազրկման դատավճիռը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով դատական նիստն անցկացվել է առանց լրագրողների ներկայության։

ՄԱԿ-ի Հաագայի դատարանը 2017-ի նոյեմբերին Մլադիչին ցմահ ազատազրկման է դատապարտել մարդկության դեմ գործած հանցագործությունների, այդ թվում` ցեղասպանության համար։