Տարածաշրջանային իրավիճակը Արմեն Սարգսյանը քննարկել է Ղազախստանի նախկին և ներկա նախագահների հետ

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի՝ Սարգսյանն ու Նազարբաևը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությունների ու հնարավորությունների, բազմակողմ հարթակներում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած մարտահրավերներին և առաջացած մարդասիրական խնդիրներին:

Ղազախստանի նախագահի հետ զրույցի առանցքում կրկին եղել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: