Զորամասերից մեկում շարքային զինծառայող է մահացել. ՊՆ

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Հայաստանի զորամասերից մեկում մահացած է հայտնաբերվել ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը։ 20-ամյա շարքային զինվորը, ըստ Պաշտպանության նախարարության, մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից։ Մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Մհեր Հովհաննիսյանը զորակոչվել էր Գեղարքունիքի մարզից: