Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Հայկական կողմի փոխանցմամբ` Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին:

«Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստը ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար», - ասված է ԱԽ գրասենյակի հայտարարության մեջ:

Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից Արմեն Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը: