Քրեական գործ է հարուցվել զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն երեկ երեկոյան ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն, հաղորդում է Քննչական կոմիտեն` հայտնելով նաև, որ այսօր առավոտյան ընտանիքի անդամները նրան հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: