Իլհամ Ալիևը ժամանել է Շուշի

Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Շուշիում, հունվար, 2021թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կեսօրին ժամանել է Շուշի։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Շուշիում Ալիևը մասնակցում է միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։ Շաբաթասկզբին Ալիևը հատուկ հրամանագրով Շուշին հռչակել էր Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։