Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում ապրիլի 29-ին կատարվել է 52 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 հազար 457 քաղաքացու հետազոտություն, որից 783-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 667 դեպք, կատարվել է 23 հազար 912 թեստավորում: