Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է շուրջ 100 քրգործ, հայտնում է դատախազությունը

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության՝ որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված են, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատախազությունը կից տեսանյութ է հրապարակել

Հիշեցնենք՝ միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով Հայասատում մեղադրող Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել է 2 հազար ԱՄՆ դոլար։ Հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։