Թուրքիան նոր հարձակում է սկսել Իրաքի հյուսիսում` քուրդ զինյալների դեմ

Թուրքիան նոր հարձակում է սկսել Իրաքի հյուսիսում` քուրդ զինյալների դեմ: «Ռմբակոծությունների նպատակն է վերացնել մարդասպանների խմբերը», - տեսաուղերձում հայտարարել է նախագահ Էրդողանը, ընդգծելով միաժամանակ, որ Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը:

Բաղդադն ու Քրդական ինքնավարությունը դեռ չեն արձագանքել: Քրդական աշխատավորական կուսակցության ու թուրքական բանակի միջև 1984-ից շարունակվող բախումներում ավելի քան քառասուն հազար մարդ է զոհվել: