«Մինսկի կողմից Ղրիմի չճանաչումը չի խոչընդոտում մեր կապերը», - ասել է Պեսկովը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե պաշտոնական Մինսկի կողմից Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու հանգամանքը չի խոչընդոտում ռուս-բելառուսական հարաբերությունները:

«Դա Բելառուսի ինքնիշխան իրավունքն է, դա բնավ չի բարդացնում մեր երկխոսությունը», - հայտարարել է Պուտինի խոսնակը, նշելով, որ «երկու երկրների միջև հաստատվել են բազմապրոֆիլային հարաբերություններ, որոնք զարգանում են Միութենական պետության և ինտեգրման գործընթացների շրջանակներում»:

Պեսկովը նշել է նաև, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումներում Ղրիմի թեման չի արծարծվում: