Շոյգուն պնդում է՝ ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը Կովկասում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

ՆԱՏՕ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը Կովկասում, այդ իսկ պատճառով Ռուսաստանը հզորացնում է ռազմական ներուժը հարավում, հայտարարել է Դաշնության պաշտպանության նախարարը։

«Մերձավորաևելյան մի շարք երկրներում ու Անդրկովկասում նկատվում է անկայուն իրադրություն․ դրա նորմալացմանը հակազդելու՝ Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը ստիպում են մեզ զսպման համարժեք քայլեր ձեռնարկել և ընդարձակել Հարավային ռազմական օկրուգի մարտական հնարավորությունները», -ասել է Սերգեյ Շոյգուն՝ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։

Նախարարը տեղեկացրել է, որ անցած տարի այդ նպատակով տեղում ևս մեկ մոտոհրաձգային դիվիզա է ստեղծվել, զորքերն էլ արդիական զենք -զինամթերք են ստացել։