«Ռոյթերս»-ի տեսանյութում ռուսական թեթև ռազմանավերը Դոն գետով շարժվում են դեպի Սև ծով

«Ռոյթերս» գործակալության այսօր տարածած տեսանյութը ցույց է տալիս, որ Կասպից ծովից տեղափոխվող ռուսական փոքր տարողության ռազմանավերը Դոն գետով նավարկում են դեպի Սև ծով։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Կասպիական նավատորմի 15 ռազմանավ է տեղափոխում Սև ծով՝ զորավարժություններին մասնակցելու նպատակով։ 15 նավերից երեքը հրետանային ռազմանավեր են, ութը` մարտական դեսանտային, մյուսները զորավարժություններին օժանդակող նավեր։