Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Ըստ ԱԺ կայքէջի՝ այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: