Քաշաթաղի շրջանում երեկ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում երեկ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: