Հետաձգվել է «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը՝ ճանապարհների անանցանելիության պատճառով

2020-2021 թվականների մրցաշարի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի այսօր նախատեսված 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվում է՝ կապված ճանապարհների անանցանելիության հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ):

«Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է», - ասված է հաղորդագրությունում։

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները, ովքեր այսօր առավոտից փակել են պահում Շիրակի մարզի ճանապարհները, «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսին չեն թույլատրել մտնել Գյումրի:

Նշենք, որ գերեվարված պահեստազորայինների հարազատները, փակելով միջպետական ճանապարհները, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: