Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ  

Կառավարության այսօրվա որոշմամբ Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ:

Ղալումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավաստիացնելով՝ ոչինչ չի խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և ժողովրդի բարեկեցության համար:

Ղալումյանը 2019-ի սեպտեմբերից Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր:

Հիշեցնենք՝ Հայկ Չոբանյանն օրերս ազատվեց մարզպետի պաշտոնից և նշանակվեց Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար: