Բլինքենը տեսակապի միջոցով հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Այսօր նախատեսված են Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումները ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց հետ՝ Ջո Բայդենի վարչակազմի` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը վերսկսելու և զարգացնելու շրջանակներում։

Բլինքենի հանդիպումները կանցնեն տեսակապի միջոցով: Դրանք կվերահաստատեն ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աշխատելու բազմակողմանի համակարգի միջոցով լուծելու աշխարհի լրջագույն մարտահրավերները: