Նազարբաևի թոռը կոկաին տեսակի թմրադեղից է մահացել

Այսուլթան Նազարբաևը, արխիվ

Բրիտանացի քննիչները երեկ հայտնել են, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան՝ Այսուլթանի մահվան պատճառը կոկաին տեսակի թմրանյութն է եղել:

Այսուլթան Նազարբաևին անգիտակից վիճակում գտել են 2020 թվականի օգոստոսի 16-ին Լոնդոնի այգում: Հետագայում հիվանդանոցում բժիշկները հայտարարել են, որ նա մահացել է:

29-ամյա Այսուլթանը տարիներ շարունակ ունեցել է թմրամիջոցների հետ կապված խնդիրներ:

Այսուլթան Նազարբաևը Նուրսուլթան Նազարբաևի դստեր՝ Դարիգայի և նրա նախկին ամուսնու՝ Ռախատ Ալիևի որդին է:

Ռախատ Ալիևը մահացել է 2015 թվականին Ավստրիայի բանտում, որտեղ պահվել է մի սպանության հետաքննության գործով: