Գեղամ Ստեփանյանը՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը:

Այս մասին հայտնում են Արցախի խորհրդարանից:

Գեղամ Ստեփանյանը 2016թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մայիս աշխատել է Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

Երեք կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը: