Ըստ Լավրովի՝ «հարկավոր է հրաժարվել դոլարով իրականացվող գործարքներից»

«Հարկավոր է աստիճանաբար հրաժարվել ամերիկյան դոլարով իրականացվող գործարքներից և Արևմուտքի կողմից վերահսկվող վճարային համակարգերի կիրառումից», - չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ նման քայլը հնարավորություն կտա Ռուսաստանին և Չինաստանին նվազեցնել այն ռիսկերը, որ պարունակում են Պեկինի և Մոսկվայի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները։

Լավրովի խոսքով՝ «Միացյալ Նահանգները իրենց գլխավոր նպատակներից մեկն է հռչակել Ռուսաստանի և Չինաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների զսպումը»։