Ռուսաստանը լայնածավալ զորախաղեր է անցկացնում Ղրիմում

Ռուսաստանի զինծառայողների զորավարժությունները, Ղրիմ, 19 մարտի, 2021թ.

Ռուսաստանի բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել գրավված Ղրիմի թերակղզու տարածքում:

Վարժանքի ծրագրով Ստավրոպոլի դեսանտայինները գրավել են պայմանական հակառակորդի օդակայանը, ինչից հետո գործի են անցել Նովորոսիյսկի լեռնային դիվիզիան և հրետանին:

Ռուսաստանը Ղրիմի թերակղզին գրավել է 2014 թվականին, ինչի հետևանքով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում առաջացել է սառը պատերազմից ի վեր ամենածանր ճգնաժամը:

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը պատժամիջոցներ են սահմանել Կրեմլի նկատմամբ:

Մոսկվան պնդում է, որ Ղրիմի բնակիչների գերիշխող մեծամասնությունը 2014 թվականի հանրաքվեով հայտնել է Ռուսաստանին միանալու վճռական ցանկություն: