Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է՝ քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում Հայաստանի և Արցախի փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը: