Որոնողական աշխատանքներն երեկ արդյունք չեն տվել

Որոնողական աշխատանքներն երեկ Հադրութի շրջանում արդյունք չեն տվել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով՝ զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։

Նախատեսվում է որոնումները շարունակել այսօր` Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։