Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցերը

Մոսկվայում կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը:

Փոխվարչապետ Գրիգորյանի աշխատակազմից հայտնում են, որ նրանք քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին: