ԵԱՀԿ գործող նախագահն այսօր կժամանի Երևան

Անն Լինդե, արխիվ

Այսօր Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:

Վաղը՝ մարտի 16-ին Հայաստանի արտաքին գերատեսչությունում կկայանա Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Անն Լինդեի հանդիպումը։

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը երեկ եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Անն Լինդեն տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկելու ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։