Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում այսօր նախատեսված չէ

Your browser doesn’t support HTML5

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում այսօր նախատեսված չէ, հայտարարեց խմբակցության պատգամավոր և Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ նման որոշում կարող է լինել կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո: