Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ժամանել են Թուրքիա՝ համատեղ զորավարժությունների

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ, 9-ը օգոստոսի, 2020թ.

Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ժամանել են Թուրքիա՝ համատեղ զորավարժությունների։

«Մենք շարունակում ենք համագործակցությունը Բաքվի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- Թվիթերում գրել է Թուրքիայի Ազգային անվտանգության նախարարությունը, մանրամասնելով՝ վարժանքները տեղի են ունենալու Թուրքիայի արևելյան Իսպարտու նահանգում և շարունակվելու են վեց շաբաթ։

Սա թուրք-ադրբեջանական արդեն երկրորդ զորավարժությունն է այս տարվա երեք ամիսների ընթացքում։