Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը

Արխիվային լուսանկար

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում 19 հարց է, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը։

Բարձրագուն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: