Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Նախագահ Արմեն Սարգսյանի անունից` 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Փետրվարի 28-ը Հայաստանում հայտարարված է ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր: