Փաշինյանի ու Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն՝ Արցախում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ։

Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները և հետագա քայլերը: