Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Պաշտպանության նախարարություն

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Բանակի օրվա կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

Հայաստանի ՊՆ-ն հաղորդում է, որ Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ: Դեսպանը կարևորել է պաշտպանական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակը: