Նախագահ Բայդենը հեռախոսով զրուցելու է դաշնակից երկրների ղեկավարների հետ

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, Վաշինգտոն

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթվա ընթացում հեռախոսով զրուցելու է դաշնակից պետությունների ղեկավարների հետ:

«Ենթադրում եմ, որ հաղորդ շաբաթ մի շարք հեռախոսազրույցներ կլինեն», - երեկ ասել է Փսակին:

Նրա փոխանցմամբ, արտասահմանյան ուղևորություններ այս ժամանակաշրջանում նախատեսված չեն:

ԱՄՆ նախագահ և փոխնախագահ, դեմոկրատականներ Ջո Բայդենի և Քամալա Հարիսի երդմնակալության հանդիսավոր արարողությունը՝ ինաուգուրացիան, տեղի է ունեցել այս չորեքշաբթի օրը՝ հունվարի 20-ին: