Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Արցախի արտգործնախարարության շենքը, արխիվ

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

Արցախի ԱԳՆ-ն հաղորդում է, որ կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։

Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Քննարկվել են նաև սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։