Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

Ըստ հաղորդագրության, Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 274 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կատարվել է 18 հազար 829 թեստավորում: