Ըստ Քերոբյանի, 2020-ին ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում մոտ 20 տոկոսի անկում է գրանցվել

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

2020-ին առավել մեծ անկում է գրանցվել ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մոտավորապես 20 տոկոս այդ երեք ոլորտներում կա անկում», - ասաց Քերոբյանը՝ շարունակելով․ - «Ութուկես տոկոս տնտեսական անկում կլինի՝ իմ կարծիքով»։

Նախարարը նշեց, որ 2021-ի հետ կապված իր լավատեսությունը չի փոխվել։ «Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է», - ասաց Քերոբյանը։