2021 թվականի առաջին օրերին աշխարհի համար ամենամտահոգիչ խնդիրը մնում է կորոնավիրուսը

Այսօրվա տվյալներով՝ ամբողջ աշխարհում COVID-19 վիրուսի հաստատված դեպքերն անցել են 85 միլիոնի շեմը, հիվանդությունից մահացել է ավելի քան 1 միլիոն 800 հազար մարդ։

Արձանագրված դեպքերի ու մահացության տոկոսով վատթարագույն վիճակում է Միացյալ Նահանգները, այնուհետև Հնդկաստանը, Բրազիլիան։

Մտահոգիչ է մնում վիրուսի տարածման արագությունը։ Ընդամենը մեկ օրում՝ անցած շաբաթ օրվա համեմատ, կիրակի օրը կորոնավիրուսի նոր դեպքերն աշխարհում ավելացել են ավելի քան 700 հազարով, իսկ մահվան դեպքերն ավելի քան 12 հազար 500-ով։