ՀՀԿ-ն բացառում է «գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկում»

Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը երեկ նիստ է անցկացրել` կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ։

ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ` քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը՝« Հայաստանին և Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում»։

Ընգծվել է, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։

Վերահաստատվել է նաև, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։

Մտքերի փոխանակման արդյունքում կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին։