Ընդդիմադիրները Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ են անցկացնում

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերը կրկին երթ են անցկացնում Երևանում:

Երթը մեկնարկել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, ապա հասել Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այս պահին իրենց միակ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, իսկ ՀՔԾ-ից պահանջում ենք բոլոր հանցագործներին օր առաջ պատասխանատվության ենթարկել: