Գևորգ Գրիգորյանը՝ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ

Արցախի կառավարության շենքը Ստեփանակերտում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այօրվա հրամանագրով՝ Գևորգ Գրիգորյանը նշանակվել է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 2-ը պաշտոնավարման ժամկետով։

Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի գրասենյակը։