Բարենցի ծովում ռուսական ձկնորսանավ է սուզվել

Բարենցի ծովի հյուսիսային շրջանում այսօր առավոտյան ռուսական ձկնորսանավ է սուզվել։ «Ասոշիեյթեդ Փրեսը», վկայակոչելով Ռուսաստանի պաշտոնական մարմիններին, հաղորդում է, որ անձնակազմի անդամներից 17-ը անհետ կորած են, երկուսին հաջողվել է փրկել։

ՌԴ քննչական կոմիտեն միջադեպի կապակցությամբ գործ է հարուցել։

Որոնողական գործողություններում ներգրավված են մի քանի նավեր ու ինքնաթիռներ։