Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան

Երևանի գլխավոր պողոտաներից մեկը` Բաղրամյանն, այս պահին փակ է, երթևեկությունն այստեղ կաթվածահար է: Ցուցարարները պողոտան փակել են բեռնատար մեքենաներով:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք քաղաքական ուժերին չեն հարում, անձամբ ինքը փնտրում է իր անհետ կորած եղբորորդուն: Ըստ նրա` ակցիայի մասնակիցներն անհետ կորածների, գերեվարվածների հարազատներն են, ծնողները: