Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՍԴ նախագահին

Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին։

Գարեգին Երկրորդը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, կարևորել է Սահմանադրական դատարանի առաքելությունը երկրում օրինականության և արդարության պաշտպանության գործում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիքում ստեղծված իրավիճակին։