Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշանակվեց Գուգարաց թեմի առաջնորդ, հաղորդում է Մայր Աթոռը

Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի և մայրավանքում զբաղեցրած մյուս բոլոր պաշտոններից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նոյեմբերի 19-ին վախճանվեց կորոնավիրուսի պատճառով։